1314 դիտում
22:12 08-09-2014
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Դեսպանը նախարարին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և փոխանցել Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մալգոժատա Օմիլանովսկայի հրավերը` հոկտեմբերի 28-ին Վարշավայում մասնակցելու Լեհաստանի «Հրեական թանգարանի» բացման արարողությանը:
Հ. Պողոսյանը նշել է, որ վերջին տարիներին հայ-լեհական մշակութային կապերը զգալի զարգացում են ապրել. կողմերը կայուն համագործակցում են թատրոնի, կինոյի, երաժշտարվեստի և գրականության ոլորտներում: Անդրադարձ է եղել 2014 թ. հունիսի 18-ին Սոպոտի պատկերասահում բացված Հովհաննես Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել է հայ ծովանկարչի 43 ստեղծագործություն: Նույն թանգարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերին 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայազգի անվանի նկարիչ Թեոդոր Ակսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսը: Այդ առիթով ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը հրավեր է ուղարկել լեհ գործընկերոջը` Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մ. Օմիլանովսկային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, կողմերը պայմանավորվել են երկուստեք աջակցել ցուցահանդեսի կայացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2015 թ-ին Լեհաստանում իրականացվելիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերին: Նախատեսված են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբերի, Հովեր սեպտետ համերգները, Թանգարային գիշեր ակցիան /շրջիկ ցուցահանդես, տեղեկատվական նյութերի տարածում, ֆիլմերի ցուցադրություն և «Հայկական հետքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդես/, Քշիշտոֆ Պենդերեցկու` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակապելլա գործի ներկայացում: Անդրադառնալով «Գրական տապան» փառատոնին, Հ. Պողոսյանը տեղեկացնել, որ այս տարի ևս մասնակցելու է լեհ գրող Յանուշ Վիշնևսկին, ում «Գրանդ» վերնագրով գիրքը թարգմանվել է հայերեն: Նախարարը դեսպանին հրավիրել է ներկա գտնվել գրքի շնորհանդեսին: Զ. Ռաչինսկին և Հ. Պողոսյանը կարևորել են մշակույթի ոլորտում համագործակցության մասին միջկառավարական փաստաթղթի` «ՀՀ Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում 2014-2017 թթ. համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը և պայմանավորվել մինչև հոկտեմբեր ավարտել դրա լրամշակման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
909 դիտում
14:14 28-11-2014
ՀՀ Նախագահն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն
1050 դիտում
15:46 23-09-2014
Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
709 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
586 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
400 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը