1178 դիտում
12:37 06-10-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Ս. Երանոսի հիշատակության օրը
Ս. Փոկաս հայրապետը սևծովյան Սինոպ քաղաքի եպիսկոպոսն էր: Նա ապրել է Պափլագոնիա քաղաքում` զբաղվել այգեգործությամբ: Իր տան դռները բաց էին պանդուխտների, օտարների, աղքատների ու կարոտյալների առաջ: Դեռ մանուկ հասակից Աստծուց շնորհ էր ստացել և բազմաթիվ հրաշագործություններ կատարել:
Վարքագրական աղբյուրների համաձայն, դևերին հալածում էր, կույրերին բուժում, իր ունեցվածքն աղքատներին բաշխում: Եպիսկոպոսության շրջանում մեղադրվել է քրիստոնյա լինելու համար, իսկ Տրայանոս կայսեր զինվորները հրաման են ստացել սպանել նրան, ուր էլ որ հանդիպեն:
Այսպես, Ս. Փոկասն իր տանն ընդունել է զինվորներին, հյուրասիրել, ապա ասել, որ ինքն է փնտրվող անձը: Թեև զինվորները գոհ էին մնացել նրա հյուրասիրությունից, բազմիցս հորդորել էին Փոկասին ետ կանգնել իր հավատից, սակայն Փոկասը չի ուրացել Քրիստոսին և սրախողխող լինելով` նահատակվել է 117 թվականին:
Նմանատիպ նյութեր
1181 դիտում
11:54 30-10-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետի հիշատակության օրը
1680 դիտում
10:47 02-10-2014
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը
1369 դիտում
11:37 04-10-2014
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը
Այս բաժնից
973 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
886 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր