ԱԺ պատգամավոր Շմայսը առևտրականների բողոքին ոչ թե հայհոյանքով է միանում, այլ պաշտպանական խոսքով
Առեւտրականները լավ կյանքից չէ, որ դժգոհում են: Պետք է այնպիսի օրենք մշակվի, որ առեւտրականներին ապրելու հնարավորություն տրվի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը:
Պատգամավորն ավելացրեց, որ այսօր ունենք դժգոհող առեւտրականների ոչ քիչ բանակ եւ պետք է նրանց դժգոհությունը լսելով հանդերձ այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ նրանց կյանքը փոխվի դեպի լավը: Նա ասաց, որ ՀՀԿ-ն քննարկելու է նրանց բողոքը:
«Մենք հաստատ հաշվի առնելու ենք նրանց կարծիքը»,- հավատացրեց Առաքել Մովսիսյանը՝ հավելելով, որ ինքը բիզնեսներ չունի, բայց հասկանում է նրանց: