211652_close_icon
views-count3332 դիտում article-date 09:44 01-10-2014

Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայով այլ երկիր է մեկնում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ըստ իր տեղեկությունների` երեկ կեսօրից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: «Ո՞րն է նրա այցի նպատակը, արդյո՞ք նախատեսված է հանդիպում ՌԴ իշխանությունների հետ, ի՞նչ կքննարկի նա հոկտեմբերի 10-ի հանրահավաքից և Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստից առաջ, ուր նախատեսվում է, որ Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միացման պայմանագիրը»,-գրում է թերթը ու հավելում, որ այդ հարցերի պատասխանը ստանալու նպատակով զրուցել է Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով պատասխանել է, որ Ռ. Քոչարյանը դեռ չի մեկնել, մեկնելու է, բայց ոչ Մոսկվա: «Ուղղակի ՌԴ-ն, այսպես ասեմ, որպես տրանզիտ երկիր է: Մոսկվայի օդանավակայանից նա այլ երկիր է մեկնելու: Այսինքն` ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»,-հավելել է Վ. Սողոմոնյանը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր