Գոհարյանն ու Պապիկյանը շուտով շարք կվերադառնան
Ինչպես տեղեկացրել էինք, «Ուլիս»-ի առաջատար երկու ֆուտբոլիստներ՝ Հովհաննես Գոհարյանն ու Աղվան Պապիկյանը վնասվածք էին ստացել և այդ պատճառով բաց թողեցին առաջնության ութերորդ տուրի հանդիպումը: Ի ուրախություն «Ուլիսի» երկրպագուների նշենք, որ երկու խաղացողների ապաքինումը ընթանում ըստ նախատեսվածի և շատ շուտով նրանք կվերադառնան խաղադաշտ: Այս մասին տեղեկացնում են «Ուլիս»-ի մամուլի ծառայությունից:
«Բանանցի» հետ գավաթի քառորդ եզրափակիչ խաղում Գոհարյանն ու Պապիկյանը չեն մասնակցի, իսկ ահա առաջնության շրջանակներում կայանալիք «Բանանց»-«Ուլիս» խաղին Աղվան Պապիկյանն արդեն կարող է մասնակցել հանդիպմանը: Հովհաննես Գոհարյանը լիարժեք մարզումներ կսկսի հոկտեմբերի 10-ից: