Ռուսաստանի նախագահ դառնալուց հետո Պուտինն անգամ խոսել է ՆԱՏՕ-ին ՌԴ-ի անդամակցության մասին. Bloomberg
Երբ Վլադիմիր Պուտինը նոր էր դարձել Ռուսաստանի նախագահ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը դարձավ արևմտյան առաջին առաջնորդը, որի հետ հանդիպեց նա: Պուտինը շատ հարգալից էր նրա հետ և թվում էր, թե պատրաստվում է բարեփոխել ռուսական տնտեսությունը: Բլերի հետ հանդիպումից մեկ շաբաթ առաջ Պուտինն անգամ խոսել է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության մասին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Սկզբնական շրջանում Պուտինն արդարացրեց Արևմուտքի ակնկալիքները: Նա Ռուսաստանում կրճատեց հարկերը և երկիրը մղեց դեպի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցություն: Այդ ժամանակ արևմտյան ընկերություններն ակտիվորեն ներդրումներ էին անում ռուսական շուկայում:
Սակայն արդեն 2003 թվականից սկսած՝ Պուտինը սկսեց երես թեքել Արևմուտքում իր նոր ընկերներից: Նա սկսեց բազում բռնություններ գործադրել ընդդիմադիրների նկատմամբ, սահմանափակեց տնտեսական ազատությունները և վերջիվերջո ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ: Այժմ տնտեսության բարեփոխիչի նրա նախնական կերպարից ոչինչ չի մնացել, իսկ արևմտյան ներդրողները Ռուսաստանից դուրս են բերել ավելի քան 80 միլիարդ դոլար: