211652_close_icon
views-count1226 դիտում article-date 10:53 30-09-2014

Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայ սև գոտիների միության միջազգային ակադեմիայի պատվիրակության հետ. ֆոտոշարք

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայ սև գոտիների միության միջազգային ակադեմիայի պատվիրակության հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել միջազգային ակադեմիայի նախագահ, Հայ սև գոտիների միության հիմնադիր, Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին սահմանամերձ գոտիներում բնակվող երիտասարդների խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, առողջ, մարտունակ, ֆիզիկապես պատրաստված սերունդ դաստիարակելուն նպաստելու համար: Դրա վառ ապացույցն են սահմանամերձ գոտիներում բացված Հայ սև գոտիների միության միջազգային ակադեմիայի մասնաճյուղերը, որտեղ հայ երիտասարդները հնարավորություն ունեն անվճար հիմունքներով յուրացնել արևելյան մարզաձևի գաղտնիքները: Ի նշան բարեկամության և փոխհամագործակցության` Կարո Քեբաբջյանը Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանին է հանձնել Հայ սև գոտիների միության հուշամեդալը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր