«Ռոմա»-ի հետ խաղում «Մանչեսթեր Սիթի»-ին միայն հաղթանակ է անհրաժեշտ. Սաբալետա
«Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Պաբլո Սաբալետան ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ռոմա»-ի հետ կայանալիք խաղում իր թիմին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Հիշեցնենք, որ առաջին տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն 0:1 հաշվով զիջել էր «Բավարիա»-ին, իսկ «Ռոմա»-ն սեփական հարկի տակ 6:1 հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին:
«Առաջին խաղում մենք պարտվեցինք «Բավարիա»-ին: Այժմ մեզ համար շատ կարևոր է հաղթանակ տանել «Ռոմա»-ի նկատմամբ: Մենք գիտակցում ենք, որ մեզ առջևում բարդ հանդիպում է սպասվում, քանի որ հռոմեացիները ուժեղ թիմ ունեն: Այդուհանդերձ մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ»,-ասել է Սաբալետան: