Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-ին և «Ռոմա»-ն հաղթողին չպարզեցին. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ խաղային օրվա կենտրոնական դիմակայություններից մեկի շրջանակում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին հյուրընկալեց Իտալիայի փոխչեմպիոն «Ռոմա»-ին: Խաղասկիզբը բավականին հաջող դասավրովեց տանտերերի համար, քանի որ 4-րդ րոպեին Սերխիո Ագուերոն 11 մետրանոց վաստակեց իր թիմի համար և հենց տուժողն էլ դիպուկ իրացրեց այն: Բաց թողած գոլից հետո իտալական ակումբը կարող էր արագորեն հավասարեցնել հաշիվը, եթե Մայկոնի հարվածից հետո գնդակի ճանապարհը չփակեր հորզիանոկան դարպասաձողը: Այդուհանդերձ «Ռոմա»-ն հասավ իր ուզածին խաղի 23-րդ րոպեին, երբ Ֆրանչեսկո Տոտին մեն-մենակ դուրս եկավ Ջո Հարթի առջև և գնդակը վարպետորեն «գցեց» անգլիացի դարպասապահի վրայով: Երկրորդ խաղակեսում ավելի վտանգավոր էին տանտերերի գրոհները, սակայն «քաղաքայիններին» այդպես էլ չհաջողվեց նյութականացնել իրենց առավելությունը:
2 տուրից հետո E խմբում առաջատարը «Բավարիա»-ն է, որը իր ակտիվում ունի 6 միավոր: Երկրորդ տեղը 4 միավորով զբաղեցնում է «Ռոմա»-ն, իսկ 3-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթի»-ին վաստակել է 1 միավոր:
[b]«Մանչեսթեր Սիթի» - «Ռոմա» ՝1:1[/b]
Գոլեր՝ Ագուերո 4՛ (11մ) – Տոտտի 23՛
[b][url=https://shamshyan.com/hy/article/2014/09/30/29069/]ԲԿՄԱ - «Բավարիա»՝0:1[/url][/b]
Գոլ՝ Մյուլլեր 22՛ (11մ)