5601 դիտում
21:49 29-09-2014
Սենսացիոն հայտնագործություն` Հրազդանի կիրճում. մարդկությունն իր գոյությունը սկսել է ոչ Աֆրիկայից. տեսանյութ
Այս գտածոները հեղաշրջում են քարե դարի մասին պատկերացումները: Պարզվում է` հայկական բարձրավանդակում ապրող նախամարդը լևալուազյան մեթոդով քարե գործիքներ է ստացել ավելի վաղ, քան Աֆրիկայում ապրող նախամարդը: Լևալուազյան մեթոդը քարի մշակման ավելի բարդ տեխնոլոգիա էր. քարը ոչ միայն տաշում, այլ մասնատում էին: Սա նախամարդուց գրեթե շախմատային մտածողություն էր պահանջում: Հրազդանի կիրճում, հայ-ամերիկյան արշավախմբի պեղումների արդյունքները տպագրել է հանրահայտ Science ամսագիրը: Պեղումների գիտական կարևորությունն այն է, որ այն հերքում է ընդունված տեսությունը, թե քարե գործիքների մշակման լևալուազյան մեթոդը ստեղծվել է Աֆրիկայում, հետո տարածվել Եվրասիայում: Ապացուցվել է, որ Նոր Գեղիի քարե հուշարձաններն ավելի հին են, քան Աֆրիկայում հայտնաբերվածները: Դրանք առնվազն 325 հազար տարվա վաղեմություն ունեն: Հնագետները նշում են, որ գործիքները ենթադրաբար պատկանել են կամ ուշ հոմո-էրեկտուսին, կամ արխայիկ հոմո-սապիենսին: Ոսկրային մնացորդներ պեղումների արդյունքում չեն հայտնաբերվել, որոնք ճշգրիտ ցույց կտային, թե նախամարդու որ տեսակին են պատկանել գործիքները: Այդուհանդերձ, պեղումներն ապացուցում են, որ հայկական բարձրավանդակը եղել է նախամարդու կարևոր բնօրրան, մարդագոյացման ինքնավար օջախ: Նախամարդն այստեղ ինքնուրույն է ստեղծել գործիքների այն տեսակը, որի նախահայրենիքն առ այսօր համարվել է Աֆրիկան: Նոր Գեղիի պեղումները ավարտված չեն: Կշարունակվեն 2015-ին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34408]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
17:58 31-03-2015
Հնագիտական բացառիկ հայտնագործություն` Հռոմում
6424 դիտում
01:07 24-06-2014
21-ամյա առաքիչը Հրազդանի կիրճում Volkswagen-ով հայտնվել է ճահճուտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1435 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
1114 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ