724 դիտում
16:37 20-01-2015
«Էբոլա»-ի տարածումից հետո Արևմտյան Աֆրիկայից ՌԴ է ժամանել 5000 մարդ
«Էբոլա» վիրուսի տարածումից հետո Արևմտյան Աֆրիկայի երկրներից Ռուսաստան է եկել մոտ 5000 մարդ: Նրանց մոտ չի հայտնաբերվել համաճարակի ոչ մի նախանշան: Այս մասին հայտնել է ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:
Նա նաև նշել է, որ իրենց նպատակն է ապահովել Ռուսաստանի տարածքի սանիտարական պաշտպանությունը: Յուրաքանչյուր մեծ օդանավակայանում կան սանիտարական մեկուսացման կետեր: Դրանք լավ հագեցվել են անհրաժեշտ տեխնիկայով և մարդու ջերմաստիճանը չափելու պարագաներով: ՌԴ կառավարությունը միջոցներ է տրամադրել՝ մարդու ջերմաստիճանը գրանցող սարքերով բոլոր օդանավակայանները ապահովելու համար:
Այդպիսով ամեն ամիս մոտ 3-4 միլիոն ուղևոր է ստուգվում մասնագետների կողմից:
Ա. Պոպովան նաև ասել է, որ երբ Աֆրիկյան նշված շրջանից օտարերկրացիները մուտք են գործում ՌԴ, նրանք իրենց կողմից 21օրյա հսկողության տակ են առնվում: Նրանցից 40-ը տեղափոխվել է հիվանդանոցների հատուկ խցիկներ, բայց ոչ մեկի մոտ «Էբոլա»-ի առկայության փաստ չի արձանագրվել:
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
20:48 15-11-2014
«Էբոլա»-ից մահացածների թիվը գերազանցել է 5000-ը
3207 դիտում
15:32 15-08-2019
Հայկական լրատվամիջոցները պետք է զերծ մնան ադրբեջանական թեզերի տարածումից
Այս բաժնից
931 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
940 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1408 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ