Հնագիտական բացառիկ հայտնագործություն` Հռոմում
                        Հռոմում մետրոպոլիտենի շինարարության ժամանակ, հայտնաբերվել է Ավրելիանոսի պատի 80 մետրանոց հատվածը, որը մի քանի հարյուրամյակ համարվում էր փլուզված: 6-8մ բարձրությամբ, 11 կամարով և 2 աշտարակով շինության վրա պահպանվել են  միջնադարյան կերպարվեստի հետքեր։ 
Պատը 270-275թթ-ին կառուցվել է Ավրելիանոս կայսեր օրոք՝ բարբարոսների հարձակումներից քաղաքը պաշտպանելու նպատակով։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

