1809 դիտում
22:49 29-09-2014
Արմեն Աշոտյանը Հնդկաստանի նախարարին հրավիրել է Երևան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենիին: Հանդիպման ընթացքում քնարկվել են հայ-հնդկական կրթական համագործակցության հարցեր, մասնավորապես անդրադարձ է եղել բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ու գիտակրթական ծրագրերին: Այս համատեքստում, նախարարը շեշտել է, որ օտարերկրյա ուսանողների ներգրավումը Հայաստանի կրթական քաղաքականության առաջնահերթություններից է:
Բոլոնիայի գործընթացում Հայաստանի քարտուղարության վերջին զարգացումները ներկայացնելուց հետո ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն օգտագործելով առիթը, Հնդկաստանի կրթության նախարարին հրավիրել է մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովին և քաղաքական ֆորումին: Դեսպան Սուրեշ Բաբու Թադիպանենին նշել է, որ Հնդկաստանում մեծ հետաքրքրություն կա Հայաստանի բարձրագույն կրթության նկատմամբ: Դեսպանն առաջարկել է Հայաստանի դպրոցականների համար կազմակերպել Հնդկաստանին և հնդկական մշակույթին նվիրված շարադրությունների և նկարչական աշխատանքների մրցույթ, որի հաղթողները կստանան մրցանակներ, ինչպես նաև հնդկական կողմի նախաձեռնությամբ հնարավորություն կունենան այցելել Հնդկաստան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավարտական փաստաթղթերի փոխճանաչման, կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև ստորագրվելիք համաձայնագրերին , ինչպես նաև երկու երկրների փոխադարձ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
949 դիտում
19:28 03-04-2023
Վահե Ղազարյանը Ռուսաստանի ՆԳ նախարարին հրավիրել է Երևան
2072 դիտում
13:38 29-01-2019
Հնդկաստանի Ազգային տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին