8913 դիտում
20:57 29-09-2014
Ավտոաճուրդներում ոչ պրոֆեսիոնալները կարող են խաբվել. Աշոտ Դավթյան․ ֆոտոշարք, տեսանյութ
Հայաստանում ավտոմեքենաների թիվն աճում է օրեցօր, և ոչ պակաս արագությամբ աճում է այն հետիոտների թիվն, ովքեր ուզում են փոխել իրենց կարգավիճակը և վարորդ դառնալ: Նաև փաստ է, որ մեքենա գնողներից շատերն են օգտվում առցանց աճուրդներից՝ առավել մատչելի լինելու պատճառով:
Ինչպե՞ս խնայել գումար ավտոմեքենա գնելիս և միևնույն ժամանակ չխաբվել: [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի զրուցակիցը՝ «ՅուԷսԷյ Ինտերկարգո» ամերիկյան հեղինակավոր կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Աշոտ Դավթյանը, վստահ է. եթե փող խնայելը չպետք է լինի ավտոմեքենայի որակի հաշվին, ապա պետք է դիմել պրոֆեսիոնալների օգնությանը:
[b]- Պարոն Դավթյան, ո՞ր առցանց ավտոաճուրդներն են առավել հարմար հայաստանցի գնորդին, ինչպե՞ս ընտրեն, ոնց որոշեն թե կոնկրետ ինչ ավտոմեքենա է պետք տվյալ մարդուն:[/b]
Ա.Դ. - Ամերիկյան ավտոշուկան բավականին մեծ և ընդգրկուն շուկա է, աշխարհում առաջինն է, որտեղ առկա են տարբեր տեսակի մեքենաներ՝ սկսած չափազանց էժաններից մինչև չափազանց թանկարժեք, ինչպես նաև օգտագործվածից մինչև նոր: ԱՄՆ ավտոշուկայում գոյություն ունեն իրենց օրենքներն ու կարգերը: Մեր ընկերությունն պատկառելի փորձ և վստահելի աշխատակազմ ունի, և մեզ համար պարզ է, թե որ մեքենան որ աճուրդից է պետք գնել: Կան երաշխիքով մեքենաներ, որոնք անցնում են հատուկ ստուգում, և նոր միայն տեղափոխվում են Երևան: Իսկ կան նաև այնպիսիք, որ ընդհանրապես երաշխիք չունեն. Դրանք հնարավոր է ձեռք բերել այսպես կոչված ինշուրանս աճուրդներից: Ամեն ինչ կախված է գնորդի ցանկությունից: Եվ նա պետք է լինի «գերպրոֆեսիոնալ», որ հենց կայքով, աճուրդի միջոցով գնի մեքենան: Մեր ընկերությունը կատարում է աճուրդային ցանկացած տարբերակով գնումներ, և այստեղ շատ կարևոր է USA InterCargo-յի թե՛ գլխամասային, թե՛մյուս գրասենյակների աշխատակիցների փորձը:
Ի դեպ, նշեմ նաև, որ մեր ընկերությունը մասնաճյուղ ունի նաև Վրաստանում, և մեր երաշխավորված ծառայություններ մատուցում ենք նաև մեր հարևան երկրում:
[b]- Ի՞նչ ռիսկերի մասին պետք է տեղյակ լինի գնորդը:[/b]
Ա.Դ. - Ընդհանրապես աճուրդներում գները շատ մատչելի են. եթե մեքենան ձեռք են բերում երաշխիքով, և այն վթարային վիճակում չէ, ապա գինը լինում է գրեթե կիսով չափ պակաս, քան երևանյան ավտոշուկայում է: Ենթադրենք մեքենայի երևանյան իրական արժեքը 10.000 դոլար է, աճուրդով այն կարելի է ձեռք բերել 5.000 դոլարով: Այսքան ժամանակ դեռ չի գրանցվել մեկ դեպք, երբ մեքենան բերենք, և այն չհամապատասխանի իրական տեսքին: Իհարկե, եթե մարդն առաջին անգամ է փորձում ավտոաճուրդի մասնակցել և պրոֆեսիոնալ չէ, կխաբվի, քանի որ մեքենաների մի զգալի մասի թերություններն արտաքնապես լավ քողարկված են լինում, և աճուրդի ժամանակ ոչինչ չի երևում: Դա է պատճառը, որ առանց մասնագիտացված ընկերությունների օգնության՝ պետք չէ ռիսկի դիմել և առցանց աճուրդից ավտոմեքենա գնել: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր ընկերության գործունեությանը, մենք օգնում ենք գնել որակով և երաշխիքով մեքենաներ անձամբ վաճառողներից, այլ ոչ թե վերավաճառողներից: Կարևոր է նաև այն, որ մեր մասնագետները ստուգում են մեքենայի համապատասխանությունը հայտարարված տվյալներին: Դա հնարավոր է անել միայն ԱՄՆ-ում տեղակայված մեր 5 գրասենյակների շնորհիվ: Սա. իսկապես, մեծ առավելություն է, քանի որ առցանց առևտրում խաբվելու հնարավորությունը շատ մեծ է:
[b]- Ինչպե՞ս եք ձեռք բերում մեքենաները: Ո՞ր մեքենաներն եք հիմնականում գնում:[/b]
Ա.Դ. – Հայաստանում վաճառքի համար, եթե հատուկ պատվերների մասին չէ խոսքը, հիմնականում ձեռք ենք բերում այն մեքենաները, որոնք երաշխիքով են: Եվ կրկին ԱՄՆ-ում մեր մասնագետը տեղում զննում է մեքենաները, որից հետո միայն մենք այն գնում ենք:
[b]- Ինչպե՞ս են մեքենաները հասնում Հայաստան, ի՞նչ ճանապարհներով:[/b]
Ա.Դ. – Նախ նշեմ, որ մեր ընկերությունն ունի տերմինալներ ԱՄՆ-ի 5 նահանգներում, այնպես որ մեքենա կարելի է ձեռք բերել ԱՄՆ-ի ամբողջ տարածքից: Երբ արդեն ավարտվում է գնելու գործընթացը, ու գումարը փոխանցվում է աճուրդի հաշվին, հենց գլխավոր գրասենյակում էլ՝ Ինդիանապոլիսում, կատարվում են վերջնական տեղափոխման աշխատանքների հետ կապված ձևակերպումներն ու թղթաբանությունը: Հաճախորդը մեքենայի՝ Հայաստան տեղափոխվելու ամբողջ ընթացքում հատուկ կոդի միջոցով կարող է ստանալ ինֆորմացիա մեքենայի մասին՝ գտնվելու վայրը, վիճակը և այլն: Մեր ընկերությունն ունի ներքին ցանց, ըստ որի, երբ մեքենան արդեն վերջնական պատրաստ է տեղափոխմանը, այն լուսանկարվում է և մուտք է լինում համակարգ, և նկարված մոտ 50 նկարները ցույց են տալիս, թե ինչ վիճակում ընդունեցինք մեքենան, և ինչ վիճակում հանձնեցինք հաճախորդին: Սա և մեզ և մեր հաճախորդներին թույլ է տալիս խուսափել տհաճ անակնկալներից, երբ նա ընդունում է իր այդքան սպասված մեքենան:
Հաճախորդի ցանկությամբ նաև մեքենայի ապահովագրություն ենք իրականացնում, ասենք՝ նավի վրա հրդեհի դեպքում, խորտակվելու դեպքում, մեքենան մեքենայի վրա ընկնելու դեպքում գումարը վերադարձվում է: Թեև մեր՝ USA InterCargo-ի պրակտիկայից պետք է ասեմ, որ նման դեպքեր դեռևս չենք ունեցել:
Նավը կնքված կոնտեյներներով գալիս է Փոթիի նավահանգիստ, այնուհետև մեր կոնտեյներները մենք տեղափոխում ենք մինչև Երևան: Մեր ընկերության օպերատիվ աշխատանքի շնորհիվ մեքենան ամենակարճ ժամկետներում անխափան հանձնվում է տիրոջը:
[b]Իսկ եթե անհատը չի դիմում ձեզ և ինքնուրույն է փորձում գնել ու տեղափոխել մեքենան, ի՞նչ ռիսկերի կարող է հանդիպել:[/b]
Ա.Դ. – Իհարկե, կան մարդիկ, ովքեր գնելիս մեզ չեն դիմում և կապնվում են մեզ հետ միայն տեղափոխման համար. մենք նաև այդ տարբերակով ենք աշխատում:
Հայկական տարբեր ընկերություններ պատվեր վերցնելուց հետո իրենք ևս պատվիրում են որևէ 3-րդ ընկերության: Իսկ մենք, քանի որ նաև բեռնափոխադրումներ իրականացնող ամերիկյան ընկերություն ենք, տեղափոխումն իրականացնում ենք մեր միջոցներով, հետևաբար մեքենայի տեղափոխությունն արժենում է շատ ավելի էժան:
Կարևոր է նաև այն, որ մենք ունենք մեր սեփական տերմինալները, ինչի արդյունքում նաև ԱՄՆ-ի ներքին բեռնափոխադրումների ժամանակ մենք խնայում ենք մեր հաճախորդների գումարները: Եվ դա անում ենք ամերիկյան ստանդարտներին համապատասխան՝ երաշխավորում ենք ապահով և անթերի տեղափոխում:
Մեր ընկերությունը, բացի ավտոմեքենաներից, իրականացնում է նաև այլ բեռնափոխադրումներ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից մինչև Չինաստան և Եվրոպա: Ամսական կտրվածքով մոտ 5000 կոնտեներային շարժ է կատարվում, որը բավականին լուրջ թիվ է:
[b]Եվ վերջում, ի՞նչ է ընդհանրապես կատարվում հայաստանյան ավտոշուկայում, մեծացե՞լ է պահանջարկը:[/b]
Ա.Դ. – Պահանջարկն այնքան է, ինչքան միշտ եղել է՝ ոչ ավել, ոչ պակաս, հիմնականում սեզոնային է: Ամռանը նվազում է, աշնանը՝ աճում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21781 դիտում
11:04 03-03-2017
Կինը տևական ժամանակ գումար է ուղարկել «փեսացուին», բայց հետո հասկացել է, որ խաբվել է. «Իրավունք»
10674 դիտում
10:26 02-09-2017
Կամ «բազար անել», կամ խաբվել. «Առավոտ»
Այս բաժնից
736 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
964 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
739 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու