ժողովուրդն է մեր կյանքի առանցքն ու ծառայության նպատակը՝ Քրիստոսի ներկայությամբ շաղախված․ Արամ Ա
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ժամանել է Սան Ֆրանցիսկո։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ Վեհափառին դիմավորել են հավատացյալներ։ Այնուհետև ղողանջել են եկեղեցու զանգերը և հնչել միասնական աղոթք։ Ներկաներով ուղղելով իր պատգամը՝ Վեհափառ Հայրապետն ուրախությամբ հայտնել է, որ չորրորդ անգամ է հանդիպում Սան Ֆրանցիսկոյի հայերի հետ։
«Ժողովրդի բազմամարդ ներկայությունը ոչ միայն ուրախություն է պատճառում ինձ, այլև հզորության աղբյուր է, որովհետև ժողովուրդն է մեր կյանքի առանցքն ու ծառայության նպատակը՝ Քրիստոսի ներկայությամբ շաղախված»,– ասել է նա։
Արամ Առաջինը նաև հորդորել է ներկաներին սիրել եկեղեցին, ազգն ու հայրենիքը։