Ողբերգական դեպք՝ Ալավերդի քաղաքում. 1-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության Թումանյանի քննչական բաժանմունքում ավագ քննիչ Կարեն Մոսինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 28-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած 1-ամյա երեխայի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, նշված հիվանդանոց է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Կախոյան 5/30 շենքի բնակիչ, 1-ամյա Դավիթ Գասպարյանը, ով կարճ ժամանակ անց մահացել է:
Փաստի առթիվ ավագ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Մահացածի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երեխայի մահն անսպասելի էր իրենց համար: Ըստ նրանց հայտարարության ՝ մեղավորը եղել է հիվանդանոցի բժիշկների ոչ ճիշտ բժշկական օգնություն ցուցաբերելը: Այս ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, կպարզվի նախաքննության ընթացքում:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը: