Սեպտեմբերի 19-ից 25-ը մայրաքաղաքում ծնվել է 296 տղա և 253 աղջիկ
Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 41073 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4058 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալացվել է 826 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 549 երեխա`296 տղա և 253 աղջիկ: