Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում առաջատար «Ուլիս»-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Փյունիկ»-ին:
8 խաղից հետո «Ուլիս»-ը 22 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Գանձասար»-ը վաստակել է 14, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Փյունիկ»-ը 13 միավոր: Ի տարբերություն «Ուլիս»-ի` «Փյունիկ»-ն ու «Գանաձասար»-ը մեկական խաղ պակաս են անցկացրել:
[b]«Ուլիս»-«Փյունիկ» 2:1 (1:0)[/b]
Գոլերը՝ Արտակ Ալեքսանյան, 80 («Ուլիս»), Վարազդատ Հարոյան, 20, ինքնագոլ, Սեսար Ռոմերո, 50, 11մ («Փյունիկ»)