Բարձրագույն խումբ. «Փյունիկ» - «Շիրակ» հանդիպման հիշարժան դրվագները. տեսանյութ
Հայաստանի Բարձրագույն խմբի 4-րդ տուրի խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալեց «Շիրակ»-ին: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցած խաղի ելքը վճռեց երևանյան ակումբի նորեկ Սեզար Ռոմերոյի խփած միակ գոլը: 60-րդ րոպեին մեքսիկացի հարձակվողը մոտ 25 մետր հեռավորությունից գնդակը ֆանտաստիկ հարվածով ուղարկեց Էլյազյանի պաշտպանած դարպասը:
Երեք տուրից հետո «Փյունիկ»-ը իր երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 9 միավարով միանձնյա գլխավորեց առաջնության մրցաշարային աղյուսակը: