Հայաստանի Բարձրագույն խմբի 4-րդ տուրի խաղում «Գանձասար»-ը Կապանում նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին: Կապանցիների կազմում 19-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Սամվել Մելքոնյանը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերոնշյալ խաղի հիշարժան դրվագները:
Հավելենք, որ «Գանձասար»-ը 4 խաղից հետո 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: