6572 դիտում
11:38 29-09-2014
Ճանապարհային ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները գիծ քաշելու «զահլա» չունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, երբ իրենց հասցեին քննադատական նյութեր են տեսնում՝ հրապարակված զանգվածային լրատվամիջոցներում, սկսում են անհոդաբաշխ արտահայտություններ անել, թե լրագրողները պատվեր են կատարում և չեն նկատում այն «տիտանական» աշխատանքը, որ գիշեր ու ցերեկ իրենց աշխատակիցները կատարում են փողոցներում գծանշումները, երթևեկությունը կարգավորող նշանները, լուսակիրները կարգի բերելու ուղղությամբ:
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Կասյան փողոցում երթևեկությունը կարգավորող ցուցանակը տապալված է գետնին: Փողոցի հարևանությամբ բնակվողներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ մի քանի անգամ զանգահարել են պատկան մարմիններին, սակայն նրանք «Արթին պապի» օրինակով չեն բարեհաճում լուծել այդ խնդիրը:
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչ վիճակում է գտնվում ցուցանակը: Վստահ ենք, որ այս հրապարակումից հետո պատկան մարմինները կարթնանան քնից և…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
19:41 16-02-2014
Քանի ձիաուժ է անհրաժեշտ «Զապարոժեց»-ը քաշելու համար. տեսանյութ
3996 դիտում
09:48 17-05-2017
Ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր է քաշելու. «Ժողովուրդ»