«Ինտեր»-ը խոշոր հաշվով զիջեց «Կալյարի»-ին, «Միլան»-ը չկարողացավ հաղթել «Չեզենա»-ին. տեսանյութ
Իտալիայի Ա Սերիայում ավարտվեցին 5 տուրի 4 հանդիպումներ: «Ինտեր»-ը սեփական հարկի տակ անակընկալ պարտություն կրեց «Կալյարի»-ից: «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «Ինտեր»-ի 1:4 հաշվով պարտությամբ: Հարկ է նշել, որ 28-րդ րոպեին Նագատոմոյի հեռացումից հետո տանտերերը մնացին 10 հոգով, ինչից հիանալի օգտվեցին հյուրընկալվող թիմի խաղացողները:
Զուգահեռաբար ընթացող խաղում միլանյան մյուս ակումբը` «Միլան»-ը արտագնա խաղում միավորներ կիսեց «Չեզենա»-ի հետ: Չեզենայում կայացած խաղի հիմնական իրադարձություններ տեղի ունեցան հանդիպման սկզբնամասում: 10-րդ րոպեին Սուչիի խփած գոլին 19-րդ րոպեին դիպուկ հարվածով պատասխանեց Ռամին:
5 տուրից հետո «Ինտեր»-ը 8 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Միլան»-ը նույնքան միավարով 6-րդ տեղում է:
«Ինտեր» - «Կալյարի»`1:4
Գոլեր` Օսվալդո 18' - Սաու 10', Էկդալ 29', 34', 44'
«Չեզենա» - «Միլան»`1:1
Գոլեր` Սուչի 10' – Ռամի 19'
«Տորինո» - «Ֆիորենտինա»`1:1
Գոլեր` Կվալյարելա 62' – Բաբակար 78'
«Կիևո» - «Էմպոլի»`1:1
Գոլեր` Մեջորինի 50' – Պուչարելլի 59'