Ա Սերիա. «Միլան»-ը չկարողացավ հաղթել «Տորինո»-ին. տեսանյութ
Ա Սերիայի 22-րդ տուրում «Միլան»-ը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Տորինո»-ին: «Սան Սիրոյում» կայացած հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: 17-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն առաջ մղեց թուրինցիներին, իսկ 47 րոպեին Ադիլ Ռամին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
22 տուրից հետո «Միլան»-ը 29 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը, իսկ «Տորինո»-ն 33 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականով: