Ռոնալդուն չի վաճառվում
Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր չէ բաժանվել իր առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից, ում ցանկանում է իր շարքերը վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, իսպանական գրանդը այդ կապակցությամբ կտրուկ մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բազմամիլիոնանոց առաջարկը:
Նախկինում Ռոնալդուն բազմիցս հայտարարել էր, որ չի բացառում, որ օրերից մի օր կարող է վերադառնալ անգլիական ակումբ: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի խաղացողը մանկունիանցիների կազմում հանդես է եկել 2003-2009 թթ ընկած ժամանակահատվածում: