Ադրբեջանում հայկական արտադրության կարտոֆի՞լ է վաճառվում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ադրբեջանում վաճառվում է հայկական արտադրության կարտոֆիլ։ Այս մասին երեկ տեղեկացրել են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։ Թե ինչ ճանապարհով է հայկական կարտոֆիլը հայտնվել Ադրբեջանում, դեռ հստակ հայտնի չէ:
Այնուամենայնիվ, արձագանքելով այս տեղեկություններին՝ Ադրբեջանի մաքսային կոմիտեն հայտարարել է, թե հայաստանյան արտադրության կարտոֆիլ չէր կարող հայտնվել Ադրբեջանում, քանի որ սահմանին դրա ներկրման թույլտվություն տալիս, ստուգվում են անհրաժեշտ փաստաթղթերը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։