211652_close_icon
views-count986 դիտում article-date 17:56 28-09-2014

«Ասթոն Վիլլա»-ն վաճառքի է հանվել

«Ասթոն Վիլլա»-ի սեփականատեր Ռենդի Լերները վաճառքի է հանել բիրմինգհեմյան ակումբը: Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Լերները պատրաստ է 100 մլն ֆունտի չափով առաջարկ ընդունել: Լերները, ով 2006 թվականին «Ասթոն Վիլլա»-ի բաժնետոմսերի մեծ մասը գնել էր 62,6 մլն ֆունտի դիմաց, գործարքը ի սկզբանե գնահատել էր 200 մլն ֆունտ: Ակումբի սեփականատիրոջ նման որոշումը պայմանավորված է 2013 թականին սեփական բիզնեսում 217,7 մլն ֆունտի չափով կրած վնասով:

Նմանատիպ նյութեր