211652_close_icon
views-count1676 դիտում article-date 00:28 19-01-2014

«Լիվերպուլ»-ը ոչ-ոքի խաղաց «Ասթոն Վիլլա»-ի հետ. տեսանյութ

«Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում ավարտվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Լիվերպուլ» - «Ասթոն Վիլլա» հանդիպումը: Մրակիցները ցուցադրեցին արդյունավետ ֆուտբոլ և արդյունքում չպարզեցին հաղթողին: Առաջին խաղակեսի միջնամասում «Լիվերպուլ»-ի խաղացողները երկու գոլ բաց թողեցին: 25-րդ րոպեին Վայմանը բացեց խաղի հաշիվը, իսկ 36-րդ րոպեին Բենտեկեն կրկնապատկեց այն: Այդուհանդերձ մինչ ընդմիջման գնալը տանտերերին հաջողվեց կրճատել հաշվի տարվերությունը: 47-րդ րոպեին աչքի ընկավ Սթարիջը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում, ավելի ստույգ 53-րդ րոպեին Ստիվեն Ջերարդը հավասարեցրեց հաշիվը: Խաղի մնացած հատվածում առավելություն ունեին տանտերերը, սակայն հաշվի մեջ այդպես էլ նոր փոփոխություն չարձանագրվեց: «Լիվերպուլ» - «Ասթոն Վիլլա»`2:2 Գոլեր` Սթարիջ 47’, Ջերարդ 53’ (11մ) - Վայման 25’, Բենտեկե 36’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր