211652_close_icon
views-count4723 դիտում article-date 12:25 27-09-2014

Երևանում բախվել են Nissan-ն ու Opel-ը ․ Nissan֊ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27֊ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11․00֊ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում բախվել են 31֊ամյա Շուշանիկ Կարապետյանի վարած Nissan March մակնիշի 43 VV 003 և 32֊ամյա Արկադի Հարությունյանի վարած Opel մակնիշի 27 ՍՏ 619 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Բախումից հետո Nissan-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Վթարի վայր են ժամանել Ճանապարահային ոստիկանության 1֊ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր