Ալասանիայի միջոցո՞վ է քննարկվել Արևմուտք-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան փոխհարաբերությունների հարցը. Ժամանակ
«Ժամանակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 24-25-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Առաջին հայացքից հարևան երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությունը, փոխադարձ այցերը բնականոն հարաբերությունների մասին են փաստում, սակայն այս այցը տեղի ունեցավ բավական անսպասելի»:
Թերթն այնուհետ գրում է, որ մի շարք հարցեր է քննարկել թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր քաղաքագետ Գելա Վասաձեի հետ:
«Ներկայումս Վրաստանի իշխանությունները բաժանված են երկու թևերի՝ ռուսամետ և արևմտամետ: Պաշտոնապես նրանք իրենց այդպես չեն դրսևորում, բայց բոլորը գիտեն, թե ով՝ ով է, այդ թվում և Ալասանիան, ով երկար ժամանակ սովորել է ԱՄՆ-ում և այնտեղ լուրջ կապեր ունի: Ուստի կարելի է ասել, որ Ալասանիան օգտագործվում է ԱՄՆ-ի, Արևմուտքի կողմից որպես միջնորդ: Այսինքն՝ հնարավոր է, որ Ալասանիայի միջոցով քննարկվել է Արևմուտք-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան փոխհարաբերությունների հարցը»,ասել է նա՝ հավելելով, որ Արևմուտքի որոշակի մեսիջներ կարող էին փոխանցվել Ալասանիայի միջոցով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: