211652_close_icon
views-count1194 դիտում article-date 23:32 26-09-2014

Իսպանական երկու ակումբներ կասկածվում են պայմանավորված խաղ անցկացնելու մեջ

Իսպանական երկու ակումբներ`«Մալագա»-ն և «Էլչե»-ն կասկածվում են պայմանավորված խաղ անցկացնելու մեջ : Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կասկածի տակ է հայտնվել Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանի 36-րդ տուրում «Էլչէ»-ի և «Մալագա»-ի միջև կայացած հանդիպումը: Այդ ժամանակ 1:0 հաշվով հաղթել էր «Էլչե»-ն և խուսափել էր Սեգունդա ուղևորվելուց: «Մալագա»-ն այդ խաղից առաջ արդեն իր տեղը ապահովել էր Պրիմերայում, իսկ վերոնշյալ խաղից հետո «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը դժգոհել էր իր խաղացողների թույլ խաղից: Իսպանական լրատվամիջոցները Իսպանիայի պրոֆեսիանալ ֆուտբոլային լիգայից պահանջել են հետաքննություն անցկացնել տվյալ խաղի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր