Օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում ոստիկանությունը արգելում է ԶԼՄ-ների կողմից դրոնների օգտագործումը
Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից եւ նման փորձերը կասեցվելու են։
Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանությունը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։