Աղվան Պապիկյանը վնասվածք է ստացել
«Ուլիսի»-ի այսօրվա մարզման ժամանակ թիմի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը վնասել է ոտքի մատը և նրա մասնակցությունը «Փյունիկ»-ի հետ վաղվա խաղին հարցականի տակ է: Այս մասին տեղեկացնում են «Ուլիս»-ի մամլո ծառայությունից:
Հավելենք, որ հաշվետու խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև թիմի առաջատար հարձակվող Հովհաննես Գոհարյանը:


