«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լահմը նշել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ԲԿՄԱ-ի հետ կայանալիք խաղում իր թիմին միմիայն հաղթանակ է անհրաժեշտ: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին:
«Բոլորը պետք է հասկանան, որ այդ ուղևորությունը հեշտ չի լինելու: Մեզ երկար ճանապարհ և ջերմաստիճանային կտրուկ անկում է սպասվում: Դա միանշանակ կբարդացնի իրավիճակը: Բայց մենք վերջին տարիներին ապացուցել ենք, որ կարողանում ենք հաջող հանդես գալ Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում: Ցանկանում ենք ենք երեք միավոր տանել Ռուսաստանից»,- նշել է Լահմը: