«Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լահմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո հայտարարել է, որ իր թիմին բարդ մրցակիցներ են բաժին հասել: Նշենք, որ «Բավարիա»-ն միևնույն խմբում է ընդգրկվել «Մանչեսթեր Սիթի»-ի, ԲԿՄԱ-ի և «Ռոմա»-ի հետ:
«Մենք բարդ խմբում ենք հայտնվել: Մեզ հարկ կլինի մրցակցել երեք ուժեղ թիմերի հետ: Դրանցից մեկը «Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն է: Հատկապես բարդ կլինեն արտագնա խաղերը, սակայն մենք պետք է հաջողության հասնենք այդ խաերում»,-Լահմի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: