Նյու Յորքում Էրդողանի անվտանգության աշխատակիցները սկանդալի մեջ են հայտնվել. տեսանյութ
ՄԱԿ ԱԽ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում ՆՅու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեիջեփ Թայիթ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հայտնվել են սկանդալի կենտրոնում, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Բանն այն է, որ ՄԱԿ ԱԽ-ի նիստից վերադառնալիս Էրդողանը ճանապարհին բախվել է ցուցարարների խմբի հետ: Սովորության համաձայն՝ Էրդողանի անվտանգության աշխատակիցները փորձել են բռնի ուժով ցրել ցուցարարների խմբին, սակայն վերջիններս օգնության են կանչել ոստիկանությանը, իսկ նրանք էլ խոչընդոտել են Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողություններին:
Էրդողանին ոչինչ չէր մնում անելու, քան նստել ավտոմեքենան ու արագ հեռանալ: