Նյու Յորքում Էրդողանի պատկերով «փնտրվում է» գրությամբ պաստառ է հայտնվել
Նյու Յորքի Թայմս հրապարակի ամենամարդաշատ մետրոյի կայարանում մի պաստառ է փակցվել, որի վրա պատկերված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ ներքևում՝ օրեր առաջ Գեզիի դեպքերում գլխին ստացած հրազենային վնասվածքից մահացած 14-ամյա Բերքին Էլվանը:
Պաստառի վրա գրված է «Փնտրվում է՝ 14-ամյա Բերքին Էլվանին սպանելու համար»:
Հիշեցնենք, որ 14-ամյա պատանու գլխին 2013 թվականի ամռանը Ստամբուլի Թաքսիմ հրապարակի արյունալի իրադարձությունների ժամանակ գազային նռնակ էր ընկել: Նա 9 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո մահացել էր օրեր առաջ: Պատանու թաղման արարողություն ժամանակ վերսկսվեցին Թուրքիայում հակակառավարական ցույցերը: