211652_close_icon

Պիրլոն վերսկսել է մարզումները

views-count818 դիտում article-date 15:44 26-09-2014
Իտալիայի հավաքականի և «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն ապաքինվել է վնասվածքից և հինգշաբթի օրը վերսկսել է մարզումները: ֆուտբոլիստը մարզման մի մասը անցկացրել է ընդհանուր խմբի հետ, որից հետո շարունակել է աշխատել անհատական ծրագրով: Այդուհանդերձ նշվում է, որ Պիրլոն չի կարողանա մասնակցել Ա Սերիայի առաջիկա տուրում «Ատալանտա»-ի հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ վետերան խաղացողը վնասվածք էր ստացել օգոստոսին:

Նմանատիպ նյութեր