Էլ Շաարվին վերսկսել է մարզումները
«Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին ապաքինվել է ոտքի վնասվածքից և վերսկսել է մարզումները, հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը: Վերջին անգամ հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի խմաբյին փուլի շրջանակում «Այաքս»-ի հետ կայացած խաղին, որը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Միլան»-ի կազմում անցկացրել է 7 խաղ և խփել է 1 գոլ: