Կասկածելի իրավիճակ՝ ՄԻԵԴ-ի հայտարարած մրցույթում. մրցույթի մասնակիցների անունները չեն հրապարակում. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նախօրեին, աշխատանքային օրվա ավարտին, երբ լրացել էր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը, Արդարադատության նախարարությունից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ մրցույթի համար դիմել է 11 թեկնածու: Երեկ, սակայն, ԱՆ-ից հայտարարեցին, թե թեկնածուների թիվը 14 է»:
Թերթի հնչեցրած հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, պարզաբանել են, թե 3 հոգու մոտ փաստաթղթերի անճշտությունն է եղել, ինչը շտկել են ու կրկին դիմել:
«Սա, ինչպես նաև գաղտնիության այն քողը, որով պատվել է սույն մրցույթը, քանի որ չեն հրապարակվում մասնակիցների անունները, արդեն որոշակ կասկածելի իրավիճակ է ստեղծում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ այսօրվա համարում: