Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած մասնակիցների անունները
Հունիսի 9-ի ուշ երեկոյան պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած չորս մասնակիցների անունները։
Նրանք են` Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Տոսիֆումի Կանաի (Ճապոնիա), Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն-Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա)։
Երկրորդ փուլի ելույթները տեղի կունենան հունիսի 11-ին և հունիսի 13-ին։ Իսկ արդեն հունիսի 14-ին մրցույթի փակման գալա համերգին կհայտարարվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողի անունը։
Մրցութային բոլոր ելույթներին առցանց կարելի է հետևել http://akhic.am/ կայքում։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Երաժշտական այս իրադարձությունը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
[b]«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ[/b]