5224 դիտում
08:10 24-01-2025
Գյումրեցի 17-ամյա ջութակահարը Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հայտարարած միջազգային մրցույթի եզրափակչում է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գյումրեցի ջութակահար Ռուբեն Մատինյանը, հաղթահարելով Մոսկվայի Չայկովսկու անվան Պետական Կոնսերվատորիայի հայտարարած երիտասարդ երաժիշտ-կատարողների III միջազգային «Ստեղծագործության տարածք» մրցույթի փուլերը, հասել է եզրափակիչ:
17-ամյա երաժիշտը Shamshyan.com-ի հետ զրույցում մանրամասնեց, որ մրցույթի մասին իմացել է համացանցից:
«Դա շատ լավ հնարավորություն էր և օգտվեցի դրանից: Տեսաձայնագրեցի իմ մրցութային համարը բջջային հեռախոսով և ուղարկեցի։ Մրցույթը բավական թեժ էր, փուլերը հաղթահարելն ինձ համար անակնկալ էր, հիմա արդեն պարտավորեցնող, քանի որ այդ անվանակարգում 400-ից ավել երաժիշտ է ներկայացած եղել»,- ասում է Ռուբենը:
Ռուբենը լարային բոլոր գործիքների անվանակարգում միակ հայ մասնակիցն է:
«Բացի պարտադիր ստեղծագործություններից, ներկայացնելու եմ նաև Կոմիտաս: Այս պահին ամեն ինչ անում եմ՝ Հայաստանը պատվով ներկայացնելու համար»,- ասում է Ռուբենը:
Իր հաջողությունների համար ջութակահարը մեծապես շնորհակալ է երաժշտական դպրոցի ուսուցչին՝ Անահիտ Մկրտչյանը, իսկ Մոսկվա մեկնելու նպատակն իրականություն է տարձել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
«Տարատեսակ խնդիրներ կային, որոնք այսօր արդեն հաղթահարված են: Առաջնայինը ֆինանսականն էր, ինչը հնարավոր եղավ լուծել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի Շիրակի մարզի ներկայացուցիչ Հասմիկ Վիրաբյանի միջոցով: Պահանջվող գումարի հիմնական մասը իրենք են տրամադրել: Ծնողներս ևս ունեն ներդրում: Շիրակի մարզպետարան բանավոր էինք դիմել, խոստացել էին հնարավորության դեպքում դիտարկել հարցը: Ֆինանսականից բացի նաև տեխնիկական հարցեր կան՝ պետք է գործիքն անվնաս տեղափոխել»,- ասում է ջութակահարը:
2024 թվականի նոյեմբերի 1-ին մեկնարկած մրցույթը կավարտվի 2025 թվականի փետրվարի 12-ին: Մոսկվայում կայանալիք եզրափակչի ժամանակ երեք մասնակցից կընտրվի որպես լավագույն երաժիշտ-կատարողը, ով էլ կմասնակցի գալա համերգին:
Ռուբենն այժմ սովորում է Գյումրու Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջում: Տարիների ընթացքում մասնակցել է ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային շատ մրցույթների և ստացել բազմաթիվ մրցանակներ, ունեցել է անհատական համերգ Գյումրիում:
Առաջիկայում ևս մեկ մեծ նպատակ ունի կյանքի կոչելու՝ ուսանելու հայտ է ներկայացրել Նյու-Յորքի Ջուլիարդի անվան արվեստի և երաժշտության դպրոց:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1751 դիտում
16:59 08-07-2015
Կայացել է Չայկովսկու անվան միջազգային պատանեկան մրցույթի հայաստանյան ամփոփիչ համերգը
1866 դիտում
22:25 25-11-2015
Հայ պատանիները կմասնակցեն Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթին
Այս բաժնից
964 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
1486 դիտում
15:48 10-01-2025
Ուղղակի խոսել են, քաշքշուկ չի եղել. Հակոբ Սիմիդյանը՝ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին