Ուկրաինացի նախկին լրագրողը Փարիզում քաշել է Քիմ Քարդաշյանի մազերը. ֆոտոշարք
Ուկրաինացի նախկին լրագրող Վիտալի Սեդյուկը Փարիզում կայացած նորաձևության շաբաթի ցուցադրման ժամանակ հետևել է Քիմ Քարդաշյանին և հարմար պահին քաշել նրա մազերն ու հրել, ինչից 33-ամյա Քիմը քիչ է մնացել վայր ընկնի:
Քիմ Քարդաշյանի թիկնապահները չեն կորցրել իրենց և արագ արձագանքել են տեղի ունեցածին: Նրանք բռնել են վերջինիս, սակայն այս պահին հայտնի չէ, ձերբակալվել է նախկին լրագրողը, թե ոչ:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը ժամանել էր Փարիզ Քայնի Ուեսթի հետ` ներկա գտնվելու իր քրոջ մասնակցությամբ նորաձևության շոուին:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: