Քիմ Քարդաշյանի հայտնի կողոպուտի գործով Փարիզում 16 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայում ոստիկանությունը Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալել է 16 մարդու։ Այդ մասին հայտնել է The Daily Mirror-ը։
«Europe 1» ռադիոկայանի տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին, Փարիզում, Սենում ու Ալպերում։
Հիշեցնենք, որ Քիմը 2016 թվականի հոկտեմբերին այցելել էր Փարիզ՝ ներկա գտնվելու Նորաձևության շաբաթին և սովորության համաձայն՝ տեղավորվել հայտնի Hotel de Pourtales շքեղ հյուրանոցում։
Հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան 2 զինված տղամարդ ներխուժել էին հյուրանոցի նրա համարը, իսկ հանցախմբի մյուս 3 անդամները՝ հսկողություն սահմանել փողոցում։ Քիմից հափշտակել էին նրան պատկանող զարդեր, որոնց արժողությունըը գնահատվում էր մոտ 11 մլն դոլար, ինչպես նաև նրա 2 բջջային հեռախոսները։