Օլիմպիական խաղերի նախկին չեմպիոնն ու Քիմ Քարդաշյանի նախկին խորթ հայրը պաշտոնապես հայտարարվեց կին
1976թ. օլիմպիական խաղերի չեմպիոն, տասնամարտիկ Բրյուս Ջաները այժմ պաշտոնապես համարվում է կին:
Մոտ երեք շաբաթ առաջ 65-ամյա մարզիկը սեռը փոխելու համար ութժամյա վիրահատության է ենթարկվել և շատ գոհ է մնացել արդյունքներից:
«Բրյուսը այլեւս պաշտոնապես կին է համարվում: Երեխաները նրան երբեք այդքան երջանիկ չեն տեսել», գրել է The Independent-ը:
Ապրիլին Ջաները ABC-ի հեռուսշոուներից մեկին մասնակցել էր կանացի հագուստով և հայտարարել, որ միշտ իրեն կին է զգացել: Նույնիսկ 1976թ. օլիմպիական խաղերում, որտեղ նա համաշխարհային ռեկորդ էր սահմանել:
Բրյուսը պատմել է, որ մանկությունից սեռի հետ կապված հոգեբանական խնդիրներ է ունեցել, սակայն այլևս չի ցանկանում կեղծիքի մեջ ապրել:
Հիշեցնենք, որ Ջաները եղել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մոր ամուսին, սակայն 2014-ին նրանք բաժանվել են:
«Տղամարդ» տարիներին Ջաները երեք անգամ է ամուսնացել, ունի վեց զավակ, ևս չորսին որդեգրել է: