Հովհաննես Գոհարյանը վնասվածք է ստացել
«Ուլիս»-ի հարձակվող Հովհաննես գոհարյանը թիմի մարզման ժամանակ ձգել է ոտքի մկանը և շարքից դուրս է մնացել երկու շաբաթով, տեղեկացնում են «Ուլիս»-ի մամլո քարտուղարությունից:
Դա նշանակում է, որ Գոհարյանը բաց կթողնի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Բարձրագույն խմբի շրջանակում «Փյունիկ»-ի հետ կայանալիք հանդիպումը:
Հավելենք, որ «ՈՒլիս» - «Փյունիկ» խաղը կայանալու է ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում և մեկնարկելու է ժամը 16:10-ին: