211652_close_icon
views-count1290 դիտում article-date 17:42 19-10-2021

Օլիմպիական ակադեմիան 18-ամսյա վերանորոգումից հետո այցելուների առջև կրկին բացեց իր դռները

Միջազգային օլիմպիական ակադեմիան 18-ամսյա վերանորոգումից հետո այցելուների առջև կրկին բացեց իր դռները: Ներկա են եղել ՄՕԿ –ի ղեկավար  Թոմաս Բախը և Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն: 

Արդիականացման աշխատանքների համար  ՄՕԿ –ը ներդրել է  12.5 միլիոն եվրո:

-Վերանորոգված  ակադեմիայում օլիմպիական արժեքները կփոխանցվեն նոր սերնդի մարզիկներին, ուսանողներին, ուսուցիչներին, սպորտով ակտիվորեն զբաղվող մարդկանց, - ասել է  Թոմաս Բախը:

Հունաստանի ԱՕԿ –ի  նախագահ Սպիրոս Կապրալոսը ընդգծել է, որ միջազգային օլիմպիական ակադեմիայի 60 -ամյակը նշանավորվում է վերանորոգման աշխատանքներով, որն իրականացվել է ՄՕԿ –ի  ֆինանսական աջակցությամբ, առանց որի անհնար կլիներ կատարել  նախագիծը: 

Վերանորոգման շխատանքները սկսվել են  2020թ. մարտին: Հիմնանորոգվել են են հյուրանոցային համարները,  խորհրդակցությունների սենյակները, ճաշարան- ռեստորանը, գրադարաննեըր և մարզասրահները և այլն:

Արդիականացվել են համալիրի տեխնոլոգիաները,ցանցերը, արտաքին լուսավորությունը, ջրային, կոյուղու համակարգերը, բարելավվել են սայլակավորների տեղաշարժման պայմանները:

Միջազգային օլիմպիական ակադեմիան ստեղծվել է 1961թ.  ՝ Հին Օլիմպիայում: Այն իրականացնում է յուրահատուկ օլիմպիական կրթական ծրագրեր:

Նմանատիպ նյութեր