Մանուչարյանի գոլը չփրկեց «Ուրալ»-ին պարտությունից. տեսանյութ
Եկատերինբուրգի «Ուրալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, Ռուսասատանի գավաթի 1/16 եզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց «Կռիլյա Սովետով»-ին և դուրս մնաց հետագա պայքարից:
Հայ խաղացողը «Ուրալ»-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և խաղի հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ երկրորդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը:
«Կռիլյա Սովետով» - «Ուրալ»`3:1
Գոլեր`Տկաչուկ 19', 59, Յահովիչ 41' – Մանուչարյան 92’