2773 դիտում
11:44 24-09-2014
Հակառակորդն առա՞ջ է եկել Տաշտուն համայնքից մի փոքր վերև ընկած հատվածում. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Չնայած միջազգային հանրությունը շարունակում է ակտիվ փորձեր անել՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման և հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը այս ընթացքում շարունակում է նոր-նոր խաղաղված դիվերսանտական «օպերացիան»՝ այս անգամ քայլ-քայլ ՀՀ-ին մոտեցնելով մարտական հենակետերից մեկը»:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ վերջերս Սյունիքի մարզի Լիճք համայնքի տարածքում կենդանիների որսի դուրս եկած մի խումբ որսորդներ նկատել են, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել:
«Երբ այս ահազանգը ստացանք, անմիջապես կապվեցինք ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Նա սովորության համաձայն հերքեց՝ «Նման բան չկա»: Մենք էլ, բնականաբար, չհավատացինք՝ շարունակելով ստացված տեղեկության ճշգրտումներն այլ աղբյուրներից:
Ավելի կոնկրետ՝ մեզ լուրեր հասան, որ հակառակորդն առաջ է եկել Տաշտուն համայնքից մի փոքր վերև ընկած հատվածում: Զրուցեցինք համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանի հետ, ով ասաց՝ իսկապես հակառակորդն իր դիրքերն առաջ է տվել, սակայն Հայաստանի հետ պետական սահմանը չի խախտել. «Ստեղծված իրավիճակի շուրջ խոսել եմ Լիճք համայնքի ղեկավարի հետ, որն ինձ ասել է, որ Ագարակի գնդի հրամանատարի հետ է խոսել, իրենք ասել են, թե ճիշտ է, հակառակորդն ավելի հետ էր, բայց առաջ գալով պետական սահմանը չի հատել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3113 դիտում
09:58 05-05-2018
ՀՀ-ում այս տարվա առաջին եռամսյակում նվազել է ուղևորափոխադրումների քանակը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»