ՀՀ-ում այս տարվա առաջին եռամսյակում նվազել է ուղևորափոխադրումների քանակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ուղևորափոխադրումների քանակը այս տարվա առաջին եռամսյակում նվազել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Այսպես՝ հունվար-մարտ ամիսներին ուղևորափոխադրումները, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 3.9 տոկոսով: Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղևորափոխադրումների ոլորտում՝ 5.3 տոկոսով, տաքսիների ուղևորափոխադրումները նվազել են 6.4 տոկոսով: Ինչպես հայտնի է՝ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: Չէ՞ որ պաշտոնական տվյալներով՝ ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ:
Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղևորափոխադրումների ծավալների վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]