Նախանշվում են Հայաստան-ՄԱԿ համագործակցության հեռանկարները
Սեպտեմբերի 23-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկեց 2016-2020 թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) առաջնահերթությունների որոշման գործնական հանդիպումը:
Հանդիպման հիմնական նպատակն էր շահագրգիռ կառույցների հետ համատեղ մշակել Հայաստան-ՄԱԿ համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնք հիմք կծառայեն գործողությունների հստակ ծրագրի մշակման համար:
Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա հանդիպման մասնակիցներին փոխանցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որտեղ մասնավորապես կարևորվում էր Հայաստան-ՄԱԿ արդյունավետ համագործակցությունը և գործակցության բարձր տեմպի պահպանումը տարբեր ուղղություններում:
Քննարկումը տևելու է երկու օր և ավարտվելու է սեպտեմբերի 24-ին:
ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն